Դաունի համախտանիշի համաշխարհային օր

2024.03.25

2012թ․-ից ամեն տարի մարտի 21-ին աշխարհում նշում են Դաունի համախտանիշի համաշխարհային օր, ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին, միջազգային և տեղական կազմակերպություններին, ինչպես նաև մասնավոր սեկտորին ուշադրություն հրավիրել Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին պաշտպանությանը։ Դաունի համախտանիշ ունեցող անձինք կարող են հաջողություններ ունենալ կյանքի բոլոր ոլորտներում՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը։
Ոգևորիչ է հատկապես դաունի համախտանիշ ունեցող այս մարդկանց հաջողությունները՝
Մեդլին Ստյուարտ — մոդել
Տիգրան Գևորգյան — լողի չեմպիոն
Պաբլո Պինեդա – դերասան
Քրիս Բուրք – դերասան
Ջեյմի Բրյուեր- դերասանուհի
Քարեն Գաֆֆնի– պարաօլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
Թիմ Հարրիս– ունի սեփական ռեստորան
Միգել Տոմասին — երաժիշտ
Պաուլա Սաժ — հաջողակ փաստաբան
Ռոնալդ Ջենկինս — երաժիշտ և կոմպոզիտոր
Ստեֆանի Գինզ – Դերասանուհի
Մարիա Նեֆեդովա – ֆլեյտա է նվագում և դասավանդում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին:
Մայքլ Ջուրգ Ջոնսոնը – ամերիկացի նարիչ
2015 թվականին Եվրոտեսիլում Ֆինլանդիան ներկայացրած ռոք խմբի անդամների մի մասը Դաունի համախտանիշով տղաներ էին: