Թարգմանչական կենտրոն

2024.09.04

2022թ. Նոյեմբերի 1_ից Եվրոպական Միության կողմից ստացած դրամաշնորհով <<Խուլ անձանց հզորացում հանուն ներառման >> ծրագրի շրջանակում <<Հայաստանի Խուլերի Միավորում >> ՀԿ_ն սկսեց գործարկել Հեռավար տեսակապով զանգերի կենտրոնը, որը Երևանում և ՀՀ ողջ տարածքում ԼԽՈՒ անձանց համար ապահովում է հեռավար ժեստերի լեզվի թարգմանություն։Զանգերի կենտրոնի երկու աշխատակիցների հետ կապ են հաստատում վայբեր, վոթսափ և մեսինջեր հավելվածների միջոցով, սրանք այն կապի միջոցներն են, որոնցից առավել շատ օգտվում են ԼԽՈՒ անձինք։ Զանգերի կենտրոնը ապահովում է տարբեր պետական և ոչ պետական կառույցների, բանկերի, անձնագրային բաժանմունքների, կրթական հաստատությունների կապը ԼԽՈՒ անձի հետ և փորձում հնարավորինս կրճատել ժեստերի լեզվի թարգմանչի ֆիզիկական ներկայություն պահանջող թարգմանությունը։Սա այլընտրանքային լուծում է, որը գնալով անդլայնվեց և ընդգրկեց արդեն ՄՍԾ բաժինները և գրեթե բոլոր պետական հաստատությունները, որտեղ դիմում են ԼԽՈՒ անձինք։ 2023թ. Սեպտեմբեր ամսից առ այսօր Զանգերի կենտրոնն աշխատում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, ինչն էլ ավելի է ընդլայնում զանգերի քանակն ու կենտրոնի մասին ինֆորմացիան։ 2023թ. Սեպտեմբերի 19_ի Արցախահայության բռնի տեղահանության ընթացքում կենտրոնի աշխատակիցներն աշխատել են 24/7 գրաֆիկով, թարգմանություն ապահովելով շուրջ 150 ԼԽՈՒ անձանց, ովքեր տեղահանվել են Արցախից։ Փորձելով հնարավորինս մատչելի և հասանելի դարձնել ծառայություննները ԼԽՈՒ անձանց համար կենտրոնն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր 9։00_18։00, իսկ արտակարգ իրավիճակների պարագայում 24/7 գրաֆիկով։