Հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտեք սեպտեմբերի 23_29_ը ամբողջ աշխարհում նշվում է որպես խուլերի միջազգային շաբաթ։Ի՞նչու է կարևոր որպեսզի այն նշվի։Ամբողջ աշխարհում այս թեմայով կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել լսողության խնդիր ունեցող անձանց և ժեստերի լեզվի մասին իրազեկվածությունը։
<<Հայաստանի Խուլերի Միավորում>> ՀԿ-ն ևս պատրաստել է մի փոքրիկ ֆիլմ մեր կազմակերպության շահառուների, գործընկերների և թարգմանիչների մասնակցությամբ, որտեղ պատմում ենք մեր ձեռքբերումների, ծրագրերի և համագործակցությունների մասին։