«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Երևանում ։
Գործունեության հիմնական ուղղությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությունն ու ծառայությունների մատուցումն է։
Դեկտեմբերի 14-ին «Հայաստանի Խուլերի Միավորում» ՀԿ-ում ամփոփեցինք «Անձի զարգացման» թեմայով մեկ տարում իրականացրած մեր ծրագիրը։ Ընդհանուր թվով կազմակերպվել և իրականացվել է չորս հանդիպում։ Թեմաները որոնք քննարկվել էին չորս հանդիպումների ժամանակ նաև ամփոփեցինք վերջին հանդիպման օրը։
««Անձի զարգացում» թեմայով թրեյնինգներ ու արշավներ կազմակերպեցինք մեկ տարվա ընթացքում ։ Միասին արշավներ կազմակերպեցինք, ծանոթացանք մեր հոգևոր և մշակութային արժեքներին, զրուցեցինք տարատեսակ թեմաներով, և մասնավորապես անձի զարգացման վերաբերյալ, համեղ հայկական ուտեստներ ճաշակեցինք, նկարեցինք միասին, զվարճացանք, և արդյունքը եղավ այն, որ ինտելեկտուալ և էմոցիոնալ աճ ունեցանք, ինչի վառ ապացույցն էր դեկտեմբերի 14-ի մեր հանդիպումը, որի ընթացքում տրվեցին հասուն երիտասարդին վայել հետադարձ կապ»։ - Արտեմ Շահբազյանի խոսքը ։
Շնորհակալություն ներկա գտնվողներին , հաջորդ տարվանից մենք կիրականացնենք մի շարք ծրագրեր , որոնց կմասնակցեն լսողության խնդիր ունեցող երիտասարդներ ։ Շնորհակալ ենք , որ մեր կողքին եք։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Խուլերի Միավորում / Armenian Deaf Association "ADA" ՀԿ-ի և Artem Shahbazyan-ի համագործակցությամբ ։
Մարտի 23-ին, հունիսի 16-ին, օգոստոսի 17-18-ին և նոյեմբերի 10-ին երիտասարդները հյուրընկալվեցին Փարպի գյուղում գտնվող Վիլլա Միմի/Villa Mimi Guesthouse - Tours and Hiking հյուրատուն