Դեկտեմբերի 3-ին <<Հայաստանի Խուլերի Միավորում>> ՀԿ-ն հուշագիր կնքեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ, որով սկիզբ դրվեց մեր երկու կառույցների համագործակցությանը։ Շատ կարևոր է, որ այս հուշագիրը կնքվեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ԼԽՈՒ այցելուները հնարավորություն կունենան օգտվել կրթական և ուսուցողական նյութերից ժեստերի լեզվի թարգմանությամբ։